Դեռ նորմալ չարթնացած, աչքերը տրորելով ու հորանջելով, հայ վերլուծաբան-քաղաքագետների մի 90 տոկոսը գրում է.
«Ալիևը հիմա էլ Պուտինից Սյունիքն է ուզելու»:
Ի՞նչ եք ուզում ասել, որ Արցախի էլ, Հայաստանի էլ տերը Պուտի՞նն է:
Իսկ Հայաստանի իշխանությունները եղած-չեղած մի հաշի՞վ են:
Կամ առավելագույնը ժողովրդի ասած՝ մաղ շինողի, բիզ սրողի կարգավիճկու՞մ են:
Հա՞:
Իսկ, 2015 թ., երբ սրանք չկային ու Հայաստանում այլ իշխանություն էր, և հասարակությանն ու այն իշխանությանը ՀՀ Առաջին Նախագահն ասում էր.
«Արցախի խնդրի լուծումը մի բանալի ունի ու այդ բանալին Կրեմլում է»,- ինչու՞ էիք կաղկանձում էլ չէ, ոռնում...
Կամ հիմա ձեններդ գոնե կտրեք, կամ ասեք՝ մենք քաղաքականությունից էնքան ենք հասկանում, ինչքան որձ էշը ջազից...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ